18:21  ,  11 հուլիսի, 2016

ՈւԵՖԱ. Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականի պաշտոնական վարկածը: Թիմում ընդգրկվել են միայն կիսաեզրափակիչ հասած հավաքականների խաղացողներ:

Ռուի Պատրիսիու (Պորտուգալիա), Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ (երկուսն էլ՝ Գերմանիա), Պեպե, Ռաֆայել Գերեյրո (երկուսն էլ՝ Պորտուգալիա), Տոնի Կրոս (Գերմանիա), Ջո Ալեն, Աարոն Ռեմսի (երկուսն էլ՝ Ուելս), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Դիմիտրի Պայետ (Ֆրանսիա), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա):

Եվրո-2016-ի խորհրդանշական հավաքականը կազմել է 13 փորձագետների խումբը, որի կազմում են Ալեքս Ֆերգյուսոնը, Դեւիդ Մոյեսը, Սավո Միլոշեւիչը, Գարեթ Սաութգեյթը, Ալեն Ժիրեսն ու այլ հայտնի մասնագետներ:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել է ֆրանսիացիներին՝ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով