14:10  ,  11 հուլիսի, 2016

Եվրո-2016. Պորտուգալացի մեկնաբանները՝ Էդերի հաղթական գոլից հետո

Պորտուգալացի մեկնաբանները շատ էմոցիոնալ են արձագանքել ֆրանսիական «Լիլի» հարձակվող Էդերի խփած գոլին Ֆրանսիայի դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում: Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում փոխարինման դուրս եկած Էդերը պորտուգալացիների հաղթական գոլը խփել էր 110-րդ րոպեին:

Այդ գոլից հետո «Antena 1» ռադիոյի մեկնաբանները սկսել են երգել ու տոնել Պորտուգալիայի չեմպիոնությունը, թեեւ խաղի ավարտին դեռ 11 րոպե կար:

Հիշեցնենք, որ պաշտոնական խաղերում դա Էդերի առաջին գոլն էր ազգային թիմում, իսկ Պորտուգալիան Եվրոպայի չեմպիոն դարձավ պատմության մեջ առաջին անգամ: Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում էր առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Պորտուգալացիները Ֆրանսիային նախորդ անգամ հաղթել էին 41 տարի առաջ, իսկ Եվրոպայի չեմպիոն դարձան առաջին անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով