12:33  ,  11 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ռոնալդուն «Արծաթե խաղակոշիկը» նվիրել է Նանիին (ֆոտո)

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի «Արծաթե խաղակոշիկը» նվիրել է իր հայրենակից Լուիշ Նանիին: Այդ մասին իսպանական «Վալենսիայի» նորեկ Նանին հայտնել է Instagram-ում:

«Դու ավելին ես, քան ավագ: Դու չեմպիոն ես: Շնորհակալություն նվերի համար: Առա՛ջ, Պորտուգալիա: Մենք չեմպիոն ենք»,- գրել է Նանին:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում Ռոնալդուն ու Նանին խփել էին 3-ական գոլ, բայց «Արծաթե խաղակոշիկը» բաժին էր հասել Կրիշտիանուին, որը դարձել է նաեւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնության լավագույն ռմբարկու էր ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը դարձել էր 6 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:

A photo posted by Luís Nani (@luisnani) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով