Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի «Արծաթե խաղակոշիկը» նվիրել է իր հայրենակից Լուիշ Նանիին: Այդ մասին իսպանական «Վալենսիայի» նորեկ Նանին հայտնել է Instagram-ում:
«Դու ավելին ես, քան ավագ: Դու չեմպիոն ես: Շնորհակալություն նվերի համար: Առա՛ջ, Պորտուգալիա: Մենք չեմպիոն ենք»,- գրել է Նանին:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում Ռոնալդուն ու Նանին խփել էին 3-ական գոլ, բայց «Արծաթե խաղակոշիկը» բաժին էր հասել Կրիշտիանուին, որը դարձել է նաեւ 3 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնության լավագույն ռմբարկու էր ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը դարձել էր 6 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի