09:15  ,  11 հուլիսի, 2016

Ռոնալդուն բաց կթողնի մեկ ամսից ավելի

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մոտ ախտորաշվել է ձախ ծնկի կողային կապանների վնասվածք: Մադրիդի «Ռեալի» հարձակվողին Եվրո-2016-ի եզրափակիչից հետո նման ախտորոշում են տվել Պորտուգալիայի հավաքականի բժիշկները, գրում է Marca-ն:

Ֆրանսիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում Ռոնալդուն ծունկը վնասել էր Դիմիտրի Պայետի հետ բախման պատճառով, իսկ 25-րդ րոպեին պատգարակով լքել էր խաղադաշտը: Վերականգնման համար նրանից կպահանջվի մեկ ամսից ավելի, ինչը նշանակում է, որ հարձակվողը բաց կթողնի «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղը, որը կայանալու է օգոստոսի 9-ին:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով