00:52  ,  11 հուլիսի, 2016

Եվրո-2016-ի եզրափակիչը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի եզրափակիչի խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում ընթացող հանդիպման 90 րոպեներին թիմերը գոլ չխփեցին՝ 0:0: Եթե լրացուցիչ 30 րոպեներին էլ հաղթողը չորոշվի, կնշանակվի հետխաղա 11 մետրանոց հարվածաշար:

Պորտուգալիայի հավաքականը 25-րդ րոպեից խաղում է առանց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, որը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել խաղը:

Եվրո-2016, եզրափակիչ

Պորտուգալիա – Ֆրանսիա՝ 0:0 (հիմնական ժամանակ)

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Ուիլյամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 67), Ռենատու Սանչես (Էդեր, 79), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի, Կրիշտիանու Ռոնալդու (Ռիկարդո Կուարեժմա, 25):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ (Կինգսլի Կոման, 58), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 78):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով