14:32  ,  9 հուլիսի, 2016

Ռոնալդու. Պորտուգալիան Փարիզում կնվաճի առաջին տիտղոսը

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Եվրո-2016-ի եզրափակիչում հաղթելու է իր թիմը: Փարիզյան եզրափակիչը երկրորդը կլինի Ռոնալդուի համար Եվրոպայի առաջնություններում: 2004-ին Պորտուգալիան 19-ամյա Ռոնալդուի հետ եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին:

«Այս հաղթանակը շատ բան կնշանակեր ինձ համար: Միշտ երազել եմ տիտղոս նվաճել ազգային հավաքականի հետ: Ակումբային մակարդակում ունեմ բոլոր տիտղոսները: Մեծ նվաճում կլիներ ինձ համար տիտղոս նվաճել ազգային թիմի համար: Վստահ եմ, որ դա հնարավոր է: Այդպես են կարծում նաեւ իմ թիմակիցները եւ բոլորը Պորտուգալիայում: Պետք է դրական մտածենք, քանի որ կարծում եմ՝ Պորտուգալիան Փարիզում կնվաճի իր առաջին տիտղոսը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ի Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչը հուլիսի 10-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով