14:32 9 հուլիսի, 2016Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրշտիանու Ռոնալդուն վստահ է, որ Եվրո-2016-ի եզրափակիչում հաղթելու է իր թիմը: Փարիզյան եզրափակիչը երկրորդը կլինի Ռոնալդուի համար Եվրոպայի առաջնություններում: 2004-ին Պորտուգալիան 19-ամյա Ռոնալդուի հետ եզրափակիչում 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին:
«Այս հաղթանակը շատ բան կնշանակեր ինձ համար: Միշտ երազել եմ տիտղոս նվաճել ազգային հավաքականի հետ: Ակումբային մակարդակում ունեմ բոլոր տիտղոսները: Մեծ նվաճում կլիներ ինձ համար տիտղոս նվաճել ազգային թիմի համար: Վստահ եմ, որ դա հնարավոր է: Այդպես են կարծում նաեւ իմ թիմակիցները եւ բոլորը Պորտուգալիայում: Պետք է դրական մտածենք, քանի որ կարծում եմ՝ Պորտուգալիան Փարիզում կնվաճի իր առաջին տիտղոսը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Եվրո-2016-ի Պորտուգալիա - Ֆրանսիա եզրափակիչը հուլիսի 10-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.