17:40  ,  8 հուլիսի, 2016

Եվրո-2016. Անտուան Գրիզման vs Գերմանիա

Տեսանյութում ներկայացված են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի մասնակցությամբ լավագույն դրվագներն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի դեմ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղում:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվողի դուբլի շնորհիվ հաղթել էին 2:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպեն Պորտուգալիայի հավաքականին: Գրիզմանը ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա 6 գոլով միանձնա գլխավորում է Եվրո-2016-ի ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով