23:49  ,  7 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Ֆրանսիա՝ 0:1 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղի առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում ընթացող խաղի միակ գոլը 45-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց Անտուան Գրիզմանը, որը 5 գոլով գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցուցակը: Առաջին խաղակեսն անցավ գերմանացիների առավելությամբ, սակայն Բունդեսթիմին գոլ խփել չհաջողվեց: Ընդմիջում է:

Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում են պորտուգալացիները, որոնք կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էին Ուելսի հավաքականին:

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Գերմանիա - Ֆրանսիա՝ 0:1 (առաջին խաղակես)

Անտուան Գրիզման, 45+2 (11մ) 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Յոնաս Հեկտոր, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Էմրե Ջան, Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր:

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով