21:56  ,  7 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Ֆրանսիա. Մեկնարկային կազմեր

Հայտնի են ֆուտբոլի Ֆրանսիայի եւ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականների մեկնարկային կազմերը Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի խաղում:

Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Յոնաս Հեկտոր, Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոս, Էմրե Ջան, Մեսութ Օզիլ, Յուլիան Դրաքսլեր, Թոմաս Մյուլեր:

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Բակարի Սանյա, Լորան Կոսելնի, Սամյուել Ումտիտի, Պատրիս Էվրա, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում հուլիսի 7-ին կայանալիք խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին: Այս զույգի հաղթողին եզրափակիչում սպասում են պորտուգալացիները, որոնք կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթել էին Ուելսի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով