13:10  ,  6 հուլիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին նկատել են ծխելիս (ֆոտո)

Բելգիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինիին նկատել են ծխելիս, գրում է The Sun-ը:

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ից դուրս մնալուց հետո 28-ամյա ֆուտբոլիստը մեկնել է հանգստի, որտեղ օգտագործել է նաեւ ծխախոտ:

Բրիտանական մամուլի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Ֆելաինիի ապագան հարցականի տակ է: Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույսեր չի կապում կիսապաշտպանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով