12:08  ,  5 հուլիսի, 2016

Եվրո-2016-ի եզրափակիչը կսպասարկի Մարկ Կլատենբուրգը, եթե Ուելսը պարտվի կիսաեզրափակիչում

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, եթե Ուելսի հավաքականը պարտվի կիսաեզրափակիչում, գրում է The Telegraph-ը:

ՈւԵՖԱ-ում Ուելսին, Անգլիային, Շոտլանդիային ու Հյուսիսային Իռլանդիային համարում են այլ երկրներ, սակայն Մեծ Բրիտանիան ներկայացնող թիմի մասնակցությամբ եզրափակիչում բրիտանացի մրցավարի նշանակումը կարող է սկանդալի առիթ դառնալ: Եթե ուելսցիները կիսաեզրափակիչում հաղթեն Պորտուգալիայի հավաքականին, ապա եզրափակիչը, հավանաբար, կսպասարկի հունգարացի Վիկտոր Կաշաին:

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի Պորտուգալիա - Ուելս խաղում կաշխատի շվեդ Յունաս Էրիկսոնի բրիգադը, իսկ Ֆրանսիա - Գերմանիա հանդիպումը կսպասարկի իտալացի Նիկոլա Ռիցոլին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով