14:48  ,  5 հուլիսի, 2016

Ուելսի հավաքականի առանցքային խաղացողը Եվրո-2016-ի կիսաեզրափակիչի համար հետաձգել է հարսանիքը

Ֆուտբոլի Ուելսի հավաքականի կիսապաշտպան Ջո Լեդլին հետաձգել է իր հարսանիքը Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի պատճառով, գրում է The Sun-ը:

Հուլիսի 6-ին ուելսցիները Եվրո-2016-ի եզրափակիչի առաջին ուղեգիրը վիճարկելու են Պորտուգալիայի հավաքականի հետ: Լեդլիի հարսանիքի նոր օրը դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ Եվրո-2016-ի պատճառով իր հարսանիքի օրը փոխել էր նաեւ Անգլիայի հավաքականի եւ «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին: Անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ջո Լեդլին Եվրո-2016-ում մասնակցել է Ուելսի հավաքականի բոլոր խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով