09:15  ,  5 հուլիսի, 2016

Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք

Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումը նվաճած բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի նոր կազմավորված հավաքականն այս գիշեր վերադարձել է Երեւան:

«Զվարթնոց» օդանավակայանում թիմին դիմավորել են մեծ թվով լրագրողներ, մարզասերներ եւ Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Մոլդովայում անցկացված առաջնության եզրափակիչում Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմը 79:71 հաշվով հաղթել էր Անդորրայի հավաքականին եւ առաջին անգամ նվաճել այս տիտղոսը:

Խմբային փուլում Հայաստանի թիմը 83:64 հաշվով հաղթել էր Մոլդովային, 92:40 ուժեղ էր գտնվել Ուելսից, 63:70 հաշվով պարտվել Անդորրային եւ B խմբից կիսաեզրափակիչ էր դուրս եկել երկրորդ տեղով: Կիսաեզրափակիչում հայկական թիմը 74:60 հաշվով հաղթել էր Իռլանդիայի հավաքականին, որն առաջին տեղն էր գրավել A ենթախմբում:

Փոքր երկրների առաջնությունում եզրափակիչ հասնելու շնորհիվ Հայաստանի հավաքականն իրավունք է նվաճել մասնակցել Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում