23:12  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Բուքմեյքերների ֆավորիտը Գերմանիան է

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Եվրո-2016-ի ֆավորիտն է, կարծում են բուքմեյքերական ընկերությունների մասնագետները։ Գերմանացիների չեմպիոնության հավանականությունը գնահատվում է 2.45 գործակցով։ Երկրորդ տեղում մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականն է՝ 3.60։

Պորտուգալիան ստացել է 4.35 գործակից։ Ամենաքիչը հավատում են Ուելսի հավաքականի չեմպիոնությանը՝ 10.0։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին կայանալիք կիսաեզրափակիչի խաղում կմրցեն Ուելսն ու Պորտուգալիան, հուլիսի 7-ին՝ Գերմանիան ու Ֆրանսիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով