20:40  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Յոահիմ Լյով. Գերմանիայի հավաքականն ունի կորուստներ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը լուրջ կադրային խնդիրներով է մոտենում Ֆրանսիայի դեմ Եվրո-2016-ին կիսաեզրափակիչի հանդիպմանը։

«Մարիո Գոմեսի համար այս մրցաշարն ավարտված է, բայց նա կմնա թիմի հետ։ Սամի Խեդիրան չի կարողանա խաղալ Ֆրանսիայի դեմ։ Հույս ունենք, որ նա պատրաստ կլինի եզրափակիչին, եթե իհարկե խաղանք տիտղոսի համար։

Բաստիան Շվայնշտայգերը ծնկահոդի խնդիրներ ունի։ Ֆրանսիայի դեմ խաղում նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Մատս Հումելսը որակազրկված է։ Փոփոխությունների եւ լուծումների կարիք կա։ Կազմում կլինեն նոր խաղացողներ։ Բոլորին էլ վստահում եմ։ 

Ֆրանսիայի հավաքականը Իտալիայի թիմից քիչ կանխատեսելի է, քանի որ Անտոնիո Գրիզմանն ու Պոլ Պոգբան պարբերաբար փոխում են դիրքերը»,- Յոահիմ Լյովի խոսքը մեջբերում է DW-ն։

Գերմանիա - Ֆրանսիա հանդիպումը հուլիսի 7-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով