15:34  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Կիսաեզրափակիչի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի խաղերի մրցավարներին:

Ֆրանսիայի ու աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականների միջեւ հուլիսի 7-ին կայանալիք հանդիպումը կսպասարկի իտալացի Նիկոլա Ռիցոլին:

Հուլիսի 6-ին նշանակված Պորտուգալիա - Ուելս խաղում կաշխատի շվեդ Յունաս Էրիկսոնի բրիգադը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ում Ռիցոլին սպասարկել է Անգլիա - Ռուսաստան (1:1), Պորտուգալիա - Ավստրիա (0:0) եւ Ֆրանսիա - Իռլանդիա (2:1) հանդիպումները,իսկ Էրիկսոնն աշխատել է Ուելս - Ռուսաստան (3:0) եւ Թուրքիա - Խորվաթիա (0:1) խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով