15:09  ,  4 հուլիսի, 2016

Եվրո-2016. Սելին Դիոնը դադարեցրել է իր համերգը եւ աջակցել Ֆրանսիայի հավաքականին

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղի ժամանակ մի քանի րոպեով դադարեցրել է իր՝ Փարիզում կայացած համերգը, գրում է L’Equipe-ը:

48-ամյա երգչուհին դադարել է երգել, որպեսզի իմանա Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում ըթնացող խաղի հաշիվն ու աջակցի ֆրանսիացիներին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթել էր իսլանդացիներին, իսկ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Պորտուգալիայի ու Ուելս հավաքականները, որոնք կմրցեն հուլիսի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով