12:44  ,  4 հուլիսի, 2016

Ֆրանսիա - Իսլանդիա. Եվրո-2016-ի ամենահաճախելի խաղը

Ֆրանսիայի եւ Իսլանդիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղը հաճախելիության ռեկորդ է սահմանել Եվրո-2016-ում, գրում է France Football-ը:

Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացած խաղին ներկա է եղել 76 833 երկրպագու, ինչը ստադիոնի առավելագույն հաճախելիության 96 տոկոսն է: Մինչեւ այս Եվրո-2016-ի ամենահաճախելի խաղը եղել է Իսպանիա - Իտալիա (0:2) քառորդ եզրափակիչի դիմակայությունը, որին ստադիոնից հետեւել էր 76 165 երկրպագու:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթել էր իսլանդացիներին, իսկ հուլիսի 7-ին կայանալիք կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիային: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Պորտուգալիայի ու Ուելս հավաքականները, որոնք կմրցեն հուլիսի 6-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով