23:47  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Ֆրանսիան 4:0 հաշվով հաղթում է իսլանդացիներին (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի վերջին խաղում Ֆրանսիայի հավաքականի Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում մրցում է Իսլանդիայի հավաքականի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 4:0 հաշվով:

Այս մրցաշարում ֆրանսիացիներն առաջին անգամ են աչքի ընկնում առաջին խաղակեսում: 12-րդ րոպեին Բլեզ Մատյուիդիի փոխանցումից հետո Օլիվյե Ժիրուն բացեց հաշիվը: 20-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պոլ Պոգբան տուգանային հրապարակում բոլորից բարձր ցատկեց եւ գրավեց Հանես Հալդոուրսոնի պաշտպանած դարպասը: 43-րդ րոպեին Դիմիտրի Պայետը հաշիվը դարձրեց 3:0: Երկու դեպքում էլ գոլային փոխանցման հեղինակ Անտուան Գրիզմանն էր, որը վերջին րոպեին խփեց նաեւ իր գոլը: Գրիզմանը 5 խաղում 4 գոլով մրցաշարի լավագույն ռմբարկուն է:

Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում է նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն գերմանացիների հետ, որոնք դուրս են թողել Իտալիայի թիմին:

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Ֆրանսիա - Իսլանդիա՝ 4:0 (առաջին խաղակես)

Օլիվյե Ժիրու, 12, Պոլ Պոգբա, 20, Դիմիտրի Պայետ, 43, Անտուան Գրիզման, 45

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Սամուել Ումտիտի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Մուսա Սիսոկո, Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն, Յոն Դադի Բոդվարսոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս