21:27  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Մարիո Գոմեսը չի օգնի Գերմանիայի հավաքականին

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Յոահիմ Լյովի գլխավորած թիմին մինչեւ Եվրո-2016-ի ավարտը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Իտալիայի հավաքականի հետ Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի խաղում Մարիո Գոմեսը ստացել է ծնկատակի ջլի վնասվածք:

Հիշեցնենք, որ 1:1 հաշվով ավարտված հիմնական եւ լրացուցիչ ժամանակից հետո 11 մետրանոցներում Գերմանիան հաղթել է 6:5 հաշվով: Կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականի մրցակիցը կլինի Ֆրանսիա - Իսլանդիա զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով