00:53  ,  3 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Իտալիա խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Ֆուտբոլի Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Բորդոյում ընթացող հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Մեսութ Օզիլի գոլին իտալացիները պատասխանել են Լեոնարդո Բոնուչիի իրացրած 11 մետրանոց հարվածով: Եթե լրացուցիչ 30 րոպեներին թիմերը չպարզեն հաղթողին, կնշանակվի հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար:

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ, հիմնական ժամանակ

Գերմանիա – Իտալիա՝ 1:1

 Մեսութ Օզիլ, 63 - Լեոնարդո Բոնուչի, 78 (11մ) 

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 16), Տոնի Կրոս, Ջոշուա Կիմիխ, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես (Յուլիան Դրաքսլեր, 72):

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Էմանուելե Ջակերինի, Ստեֆանո Ստուրարո, Ալեսանդրո Ֆլորենցի (Մատեո Դարմիան, 87), Մատիա Դե Շիլիո, Մարկո Պարոլո, Էդեր, Գրացիանո Պելե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս