23:49  ,  2 հուլիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Իտալիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները գոլազուրկ ոչ ոքիով բաժանվեցին Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղի առաջին խաղակեսում: Բորդոյում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն աչքի չընկավ դիտարժանությամբ եւ անցավ առանց գոլային պահերի: Վնասվածք ստացած Սամի Խեդիրային Գերմանիայի հավաքականի կազմում 16-րդ րոպեին փոխարինել է Բաստիան Շվայնշտայգերը: Ընդմիջում է:

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Գերմանիա – Իտալիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 16), Տոնի Կրոս, Ջոշուա Կիմիխ, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես:

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Էմանուելե Ջակերինի, Ստեֆանո Ստուրարո, Ալեսանդրո Ֆլորենցի, Մատիա Դե Շիլիո, Մարկո Պարոլո, Էդեր, Գրացիանո Պելե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով