22:33  ,  2 հուլիսի, 2016

Եվրո-2016. Սեբաստիան Ֆետելը հրաժարվել է Իտալիայի հավաքականի մարզաշապիկից

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը ֆուտբոլի Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղից առաջ հրաժարվել է Sky Sport Italia-ի լրագրողից նվեր ընդունել իտալացիների մարզաշապիկը: Իտալական «Ֆերարի» թիմի գերմանացի ավտոարշավորդը նշել է, որ այդ մարզաշապիկն Իտալիայի հավաքականի երկրպագուներին պետք կգա արցունքները մաքրելու համար:

«Պահեք այդ մարզաշապիկը ձեզ: Խաղից հետո այն պետք կգա արցունքները մաքրելու համար»,- Ֆետելի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիա – Իտալիա խաղը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս