Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը ֆուտբոլի Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղից առաջ հրաժարվել է Sky Sport Italia-ի լրագրողից նվեր ընդունել իտալացիների մարզաշապիկը: Իտալական «Ֆերարի» թիմի գերմանացի ավտոարշավորդը նշել է, որ այդ մարզաշապիկն Իտալիայի հավաքականի երկրպագուներին պետք կգա արցունքները մաքրելու համար:
«Պահեք այդ մարզաշապիկը ձեզ: Խաղից հետո այն պետք կգա արցունքները մաքրելու համար»,- Ֆետելի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիա – Իտալիա խաղը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի