Ուելսի եւ Բելգիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչի խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց ուելսցի Ռոբսոն Կանուն:
Լիլում կայացած խաղում անգլիական «Ռեդինգի» հարձակվողը մեկնարկային կազմում հանդես եկավ 90 րոպե եւ 55-րդ րոպեին խփեց Ուելսի հավաքականի երկրորդ ու հաղթական գոլը:
Հիշեցնենք, որ Ուելսի հավաքականը կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Պորտուգալիային: Առաջին քառորդ եզրափակիչում պորտուգալացիները հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էին Լեհաստանի հավաքականին: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Գերմանիա - Իտալիա (հուլիսի 3, Բորդո), Ֆրանսիա - Իսլանդիա (հուլիսի 4, Փարիզ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի