Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ կդառնա այս հանգստյան օրերին:
Daily Mail-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագը չարտերային չվերթով Մանչեսթեր կժամանի հուլիսի 1-ին: Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Անգլիայ 20-ակի չեմպիոնի հետ:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 42.5 միլիոն եվրո կվճարի 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբում նա ստանալու է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի