22:07 1 հուլիսի, 2016Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ կդառնա այս հանգստյան օրերին:
Daily Mail-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագը չարտերային չվերթով Մանչեսթեր կժամանի հուլիսի 1-ին: Բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի Անգլիայ 20-ակի չեմպիոնի հետ:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը եւ կողմերը փոխհամաձայնության չեն գալիս այն երկարաձգելու հարցում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 42.5 միլիոն եվրո կվճարի 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար։ Անգլիական ակումբում նա ստանալու է տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.