19:03  ,  1 հուլիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիայի նախագահը հրաժարվել է VIP սենյակից եւ կնստի երկրպագուների հետ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպման ժամանակ Իսլանդիայի ընտրված նախագահ Գվյուդնի Յոհանեսոնը չի նստի պատվավոր հյուրերի համար նախատեսված VIP սենյակում:

«Ես ֆանատների հետ կնստեմ տրիբունայում եւ կհագնեմ հավաքականի մարզաշապիկ: Ինչո՞ւ նստեմ VIP սենյակում եւ շամպայն խմեմ, եթե դա կարող եմ անել աշխարհի ամեն կետում: Իսլանդիայի համար Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը շատ բան է նշանակում: Դա ցույց է տալիս, որ եթե ունես նպատակ եւ աշխատում ես այդ ուղղությամբ, կարգապահ ես, ապա կարող է ամեն ինչ էլ տեղի ունենալ: Ֆրանսիայի հավաքականը պետք է չթերագնահատի մեզ»,- Յոհանեսոնի խոսքը մեջբերում է eurosport-ը:

Իսլանդացի պատմաբան եւ թարգմանիչ Յոհանեսոնը ընտրություններում հաղթել է հունիսին, պաշտոնավարումը կսկսի օգոստոսի 1-ին: Ֆրանսիա - Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով