16:12  ,  30 հունիսի, 2016

Եվրո-2016. Ազարը բաց է թողել Բելգիայի հավաքականի մարզումը

Բելգիայի հավաքականի առաջատարներից Էդեն Ազարի մասնակցությունը հարցականի տակ է Ուելսի դեմ Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղին, հայտնում է BBC-ն:

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպանն ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց է թողել Բելգիայի հավաքականի նախորդ մարզումը:

«Մենք աշխատում ենք նրա վերականգնման ուղղությամբ: Չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ Ազարը կապաքինվի»,- ասել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը:

Հիշեցնենք, որ Ուելս - Բելգիա խաղը կկայանա հուլիսի 1-ին Լիլում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով