Իռլանդիայի ներկայացուցիչները ճանաչվել են Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն երկրպագուներ, գրում է France Football-ը:
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Իռլանդիայի հավաքականի երկրպագուներին հանձնել է Փարիզի քաղաքապետարանի Grand Vermeil մեդալ:
«Իռլանդացիների վարքը ամենաբարձր աստիճանի դրական էր: Նրանք օրինակ էին ծառայում բոլորի համար: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց»,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում իռլանդացիները հասել էին մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին: Ավելի վաղ Grand Vermeil մեդալի արժանացել էին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, գրող Տոնի Մորիսոնը եւ ջազային դաշնակահար Հորբի Հենկոկը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի