13:42 30 հունիսի, 2016Իռլանդիայի ներկայացուցիչները ճանաչվել են Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն երկրպագուներ, գրում է France Football-ը:
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն Իռլանդիայի հավաքականի երկրպագուներին հանձնել է Փարիզի քաղաքապետարանի Grand Vermeil մեդալ:
«Իռլանդացիների վարքը ամենաբարձր աստիճանի դրական էր: Նրանք օրինակ էին ծառայում բոլորի համար: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց»,- ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում իռլանդացիները հասել էին մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին: Ավելի վաղ Grand Vermeil մեդալի արժանացել էին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, գրող Տոնի Մորիսոնը եւ ջազային դաշնակահար Հորբի Հենկոկը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.