13:09  ,  30 հունիսի, 2016

Եվրո-2016. Գերմանիա - Իտալիա խաղի մրցավարը

Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի խաղի գլխավոր մրցավար է նշանակվել հունգարացի Վիկտոր Կաշային, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ում Կաշային աշխատել է Ֆրանսիա - Ռումինիա (2:1) ու Իտալիա - Շվեդիա (3:0) խմբային փուլի հանդիպումներում: 40-ամյա հունգարացին Եվրո-2016-ի եզրափակիչը սպասարկելու 3 թեկնածուներից է:

Գերմանիա - Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով