Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի նոր կազմավորված հավաքականը պարտություն կրեց Մոլդովայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության երկրորդ տուրում։ Տիգրան Գյոկչյանի գլխավորած թիմի երկրորդ մրցակիցն էր Անդորրայի հավաքականը, որը դժվարին հաղթանակ տարավ 70:63 հաշվով։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 83:64 հաշվով առավելության էր հասել Մոլդովայի նկատմամբ։
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 30-ին մրցելու Ուելսի թիմի հետ։
Եվրոպայի փոքր երկրների առաջնություն, երկրորդ տուր
Անդորրա - Հայաստան՝ 70:63 (12։14, 18։17, 25։22, 15:10)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում