Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Marca-ի համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ խնդրելով իրականացնել իր հայրենակցի տրանսֆերը: Կանտեին ցանկանում է ձեռք բերել նաեւ Լոնդոնի «Արսենալը»:
Անգլիայի ավարտված առաջնությունում 25-ամյա ֆրանսիացին մասնակցել է 37 խաղի՝ դառնալով մեկ գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Այս օրերին նա Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2016-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում