11:10  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016-ն արդյունավետության ռեկորդ սահմանեց

Ֆրանսիայում շարունակվող Եվրո-2016-ը դարձել է պատմության ամենաարդյունավետ Եվրոպայի առաջնությունը:

1/8 եզրափակիչի խաղերից հետո մրցաշարում գրանցվել է 88 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Մինչեւ այս ամենաարդյունավետ Եվրոպայի առաջնությունը եղել էր 2000-ին, երբ գրանցվել էր 85 գոլ:

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 24 հավաքականներ: 1960-1976-ը մրցաշարն անցկացվում էր 4 թիմով, 1980-1992-ը՝ 8, իսկ 1996-2012-ը՝ 16:

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Հունիսի 30

Լեհաստան – Պորտուգալիա՝ 23:00-ին (Երեւանի ժամանակով), Մարսել

Հուլիսի 1

Ուելս – Բելգիա՝ 23:00, Լիլ

Հուլիսի 2

Գերմանիա – Իտալիա՝ 23:00, Բորդո

Հուլիսի 3

Ֆրանսիա – Իսլանդիա՝ 23:00, Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով