01:12  ,  28 հունիսի, 2016

Եվրո-2016. Անգլիա - Իսլանդիա խաղի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Անգլիայի եւ Իսլանդիայի ազգային հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց իսլանդացի Ռագնար Սիգուրդսոնը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Նիցայում կայացած խաղում ռուսական «Կրասնոդարի» պաշտպանը մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ 6-րդ րոպեին խփեց Իսլանդիայի հավաքականի պատասխան գոլը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցող իսլանդացիները սենսացիոն հաղթանակ էին տարել 2:1 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիայի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով