23:46  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Իսլանդիան կամային հաղթանակ է տանում Անգլիայի նկատմամբ (առաջին խաղակես)

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության վերջին 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը Նիցայում մրցում է իսլանդացիների հետ եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 1:2 հաշվով: Ընդմիջում է:

Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է Ֆրանսիայի հավաքականը: Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են՝ Իսպանիա - Գերմանիա, Ուելս - Բելգիա եւ Լեհաստան - Պորտուգալիա:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Իսլանդիա՝ 1:2 (առաջին խաղակես)

Ուեյն Ռունի, 4 (11մ) - Ռագնար Սիգուրդսոն, 6, Կոլբեյն Սիգթորսոն, 18

Անգլիա. Ջո Հարթ, Կայլ Ուոլկեր, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր, Ուեյն Ռունի, Դելե Ալի, Ռահիմ Ստերլինգ, Դանիել Սթարիջ, Հարի Քեյն:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արանսոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն, Յոն Դադի Բոդվարսոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով