19:05  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. Իտալիայի եւ Իսպանիայի մեկնարկային կազմերը

Հայտնի են ֆուտբոլի Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում: Սեն Դենիի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավարն է թուրք Ջյունեթ Չաքիրը: Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի աշխարհի չեմպիոն Գերմանիայի հետ:  

Իտալիա - Իսպանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի, Էմանուելե Ջակերինի, Ալեսանդրո Ֆլորենցի, Էմանուելե Ջակերինի, Մարկո Պարոլո, Էդեր, Գրացիանո Պելե:

Իսպանիա. Դավիդ Դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Նոլիտո, Ալվարո Մորատա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով