15:12  ,  27 հունիսի, 2016

Դել Բոսկե. Հստակ պատկերացնում ենք, թե ինչպես է պետք խաղալ Իտալիայի դեմ

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հստակ պատկերացում ունի, թե ինչպես պետք է կառուցել խաղը Իտալիայի հավաքականի դեմ հաղթանակի հասնելու համար:

«Եվրոպայի անցած առաջնությունում Իտալիայի հետ հանդիպեցինք արդեն առաջին խաղում: Իտալացիներն ավելի լավ խաղացին, բայց գրանցվեց ոչ ոքի, իսկ առաջնությունն ավարտեցինք Իտալիայի նկատմամբ հաղթանակով: Այդ ընթացքում մարզիչները քիչ բան էին փոխել, բայց այդուամենայնիվ մարզիչները պետք է դրսեւորեն որոշակի ճկունություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոփոխություն մտցնեն խաղի ընթացքում: Պետք է ճիշտ օգտագործել հայտացուցակում ընդգրկված խաղացողներին»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի Իտալիա - Իսպանիա հանդիպումը հունիսի 27-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Խմբային փուլի երրորդ տուրում Իսպանիան 1:2 հաշվով պարտվել է Խորվաթիային, Իտալիան՝ Իռլանդիային 0:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս