Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո չի զսպել արցունքները:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բարսելոնայի» հարձակվողը վրիպել էր, իսկ հանդիպումից հետո հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ 29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:
Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չիլիի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, իսկ «Բարսելոնայի» ներկայացուցիչ Կլաուդիո Բրավոն լավագույն դարպասապահն է: «Ոսկե խաղակոշիկը» ստացավ գերմանական «Հոֆենհայմի» չիլիացի հարձակվող Էդուարդո Վարգասը, որը խփեց 6 գոլ:
Մրցաշարի խորհրդանշական հավաքականը.
Դարպասապահ. Կլաուդիո Բրավո (Չիլի):
Պաշտպաններ. Մաուրիսիո Իսլա (Չիլի), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Գարի Մեդել (Չիլի), Ժան Բուսեժուր (Չիլի):
Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո (Արգենտինա), Արտուրո Վիդալ (Չիլի), Շառլզ Արանգիս (Չիլի):
Հարձակվողներ. Ալեքսիս Սանչես (Չիլի), Էդուարդո Վարգաս (Չիլի), Լիոնել Մեսի (Արգենտինա):















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի