Մեսին չզսպեց արցունքները (ֆոտոշարք)

11:35   27 հունիսի, 2016

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո չի զսպել արցունքները:

Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ «Բարսելոնայի» հարձակվողը վրիպել էր, իսկ հանդիպումից հետո հայտարարեց Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 29-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:

Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Չիլիի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, իսկ «Բարսելոնայի» ներկայացուցիչ Կլաուդիո Բրավոն լավագույն դարպասապահն է: «Ոսկե խաղակոշիկը» ստացավ գերմանական «Հոֆենհայմի» չիլիացի հարձակվող Էդուարդո Վարգասը, որը խփեց 6 գոլ:

Մրցաշարի խորհրդանշական հավաքականը.

Դարպասապահ. Կլաուդիո Բրավո (Չիլի):

Պաշտպաններ. Մաուրիսիո Իսլա (Չիլի), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Գարի Մեդել (Չիլի), Ժան Բուսեժուր (Չիլի):

Կիսապաշտպաններ. Խավյեր Մասկերանո (Արգենտինա), Արտուրո Վիդալ (Չիլի), Շառլզ Արանգիս (Չիլի):

Հարձակվողներ. Ալեքսիս Սանչես (Չիլի), Էդուարդո Վարգաս (Չիլի), Լիոնել Մեսի (Արգենտինա):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.