Այսքանով Արգենտինայի հավաքականում մրցելույթներն ավարտվեցին ինձ համար, հայտարարել է Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին: ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո «Բարսելոնայի» հարձակվողը հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին:
«Սա շատ բարդ պահ է վերլուծության համար: Առաջինը գլխումս հավաքականում կարիերաս ավարտելու միտքն է: Արգենտինայի հավաքականում մրցելույթներն ավարտվեցին ինձ համար: Դա օգտակար կլինի բոլորի համար, եւ շատերն են ցանկանում դա: Նրանք չեն բավարարվում եզրափակիչի մասնակցությամբ, մենք՝ նույնպես: Ցավոք, մենք դարձյալ չհաղթեցինք: Կարծում եմ՝ արդեն բավական է: Մեծ ցավ եմ ապրում»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Ole-ն:
Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: Մեսին եւս վրիպեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ: Արգենտինացիները պարտվեցին երրորդ եզրափակիչում անընդմեջ: 2014-ին նրանք աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվել էին Գերմանիային, իսկ նախորդ տարի՝ Չիլիում կայացած Ամերիկայի Գավաթի եզրափակիչում:
Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականում խաղում է 2005-ից եւ անցկացրել է 113 հանդիպում: Վերջերս նա գերազանցեց Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը եւ 55 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն:















Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի
17:31 , 6 նոյեմբերի