10:02  ,  27 հունիսի, 2016

Եվրո-2016. 1/8 եզրափակիչի վերջին օրվա անոնս

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 27-ին կկայանան 1/8 եզրափակիչի վերջին 2 խաղերը:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիան Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կհանդիպի աշխարհամասի գործող փոխչեմպիոն իտալացիներին, իսկ Անգլիան ու Իսլանդիան կմրցեն Նիցայում:

Իտալիա - Իսպանիա զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը, իսկ Անգլիա - Իսլանդիա զույգի հաղթողը կմրցի ֆրանսիացիների հետ:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 27

Իտալիա - Իսպանիա՝ 20:00-ին (Երեւանի ժամանակով), Փարիզ («Ստադ դե Ֆրանս»)

Անգլիա - Իսլանդիա՝ 23:00, Նիցա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով