23:45  ,  26 հունիսի, 2016

Եվրո-2016. Ալդերվեյրելդի գոլը Բելգիային առաջ է մղել Հունգարիայի դեմ պայքարում (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում մրցում են Հունգարիայի եւ Բելգիայի հավաքականները: Խաղային եւ տարածքային զգալի առավելություն ունեն Մարկ Վիլմոտսի գլխավորած թիմի խաղացողները, որոնք նաեւ մեկ անգամ գրավեցին Գաբոր Կիրայի դարպասը: Առաջին խաղակեսից հետո հաղթում են բելգիացիները: Հանդիպման մեկնարկում աչքի ընկավ Տոբի Ալդերվեյրելդը: Ընդմիջում է:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունգարիա - Բելգիա՝ 0:1 (առաջին խաղակես)

Տոբի Ալդերվեյրելդ, 10

Հունգարիա. Գաբոր Կիրայ, Ռոլանդ Յուհաս, Թամաշ Կադար, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա, Բալաժ Ջուջակ, Լասլո Կլայնհայսլեր, Ադամ Նագի, Գերգո Լովրենչիչ, Ադամ Սալաի:

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մենյե, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Դրիս Մերտենս, Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով