Ֆուտբոլի Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչի երկրորդ օրվա երեք զույգերում էլ կան բացահայտ ֆավորիտներ: Բուքմեյքերները կանխատեսում են հեշտ հաղթանակներ Ֆրանսիային, Գերմանիային եւ Բելգիային:
Ֆրանսիա - Իռլանդիա դիմակայությունում մրցաշարի կազմակերպիչ ֆրանսիացիների հաղթանակի գործակիցը 1.50 է, ոչ ոքին՝ 4.00, իռլանդացիների հաղթանակը՝ 9.00:
Գերմանիա - Սլովակիա խաղում աշխարհի չեմպիոնների հաղթանակն ունի 1.45 գործակից, ոչ ոքին՝ 4.20, սլովակների հաղթանակը՝ 10.00:
Հունգարիա - Բելգիա զույգում հունգարացիների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7.00 գործակցով, ոչ ոքին՝ 3.50, բելգիացիների հաղթանակինը՝ 1.67:
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունիսի 26
4. Ֆրանսիա - Իռլանդիա, 17:00, Լիոն
5. Գերմանիա - Սլովակիա՝ 20:00, Լիլ
6. Հունգարիա - Բելգիա, 23:00, Թուլուզ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում