23:46  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Խորվաթիա - Պորտուգալիա. Զգույշ խաղ ու զրոներ՝ առաջին խաղակեսում

Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում հանդիպել են Պորտուգալիայի եւ Խորվաթիայի հավաքականները, որոնք գոլ չխփեցին առաջին խաղակեսում: Լանսում ընթացող հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ առանց գոլային պահերի: Ընդմիջում է:

Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում սպասում է Լեհաստանի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր շվեյցարացիներին:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Պորտուգալիա՝ 0:0 (առաջին խաղակես)

Խորվաթիա. Դանիել Սուբաշիչ, Դարիո Սռնա, Դոմագոյ Վիդա, Վեդրան Չորլուկա, Իվան Ստրինիչ, Միլան Բադել, Իվան Ռակիտիչ, Լուկա Մոդրիչ, Իվան Պերիշիչ, Մարսելո Բրոզովիչ, Մարիո Մանջուկիչ:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Վիլիամ Կարվալյու, Ադրիեն Սիլվա, Անդրե Գոմեշ, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու, Կրիշտիանու Ռոնալդու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով