13:20  ,  25 հունիսի, 2016

Եվրո-2016. Բուքմեյքերների կարծիքը՝ 1/8 եզրափակիչի առաջին օրվա խաղերի վերաբերյալ

Ֆրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 25-ին մեկնարկում է 1/8 եզրափակիչը: William Hill բուքմեյքերական գրասենյակը գործակիցներ է սահմանել օրվա 3 խաղերի վերաբերյալ:

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում անցկացվելիք Ուելս - Հյուսիսային Իռլանդիա խաղում ուելսցիների հաղթանակի գործակիցը 2.05 է, հյուսիսիռլանդացիներինը՝ 3.33, իսկ ոչ ոքին՝ 4:

Խորվաթիայի եւ Պորտուգալիայի հավաքականների միջեւ Լանսում տեղի ունենալիք խաղում խորվաթների հաղթանակը ստացել է 2.7 գործակից, պորտուգալցիներինը՝ 3.1, իսկ ոչ ոքին՝ 2.8:

Սենտ Էթյենում կայանալիք Շվեյցարիա - Լեհաստան խաղում շվեյցարիացիների հաղտանակն ունի 3.1 գործակից, լեհերինը՝ 2.7, իսկ ոչ ոքին՝ 2.8:

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Հունիսի 25

1. Շվեյցարիա - Լեհաստան՝ 17:00-ին (Երեւանի ժամանակով), Սենտ Էթյեն

2. Ուելս - Հյուսիսային Իռլանդիա՝ 20:00, Փարիզ («Պարկ դե Պրենս»)

3. Խորվաթիա - Պորտուգալիա՝ 23:00, Լանս

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով