15:46  ,  24 հունիսի, 2016

Եվրո-2016. Լուկա Մոդրիչը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին

Եվրո-2016-ի խմբային փուլի Չեխիայի դեմ խաղում մկանային վնասվածք ստացած Լուկա Մոդրիչը պատրաստ կլինի պորտուգալացիների դեմ 1/8 եզրափակիչի հանդիպմանը, հաղորդում է index.hr-ն:

Խորվաթիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը Ֆրանսիայի Դովիլ քաղաքում մարզվել է խորվաթների ընդհանուր խմբում: Լիարժեք մարզավիճակում է նաեւ հարձակվող Մարիո Մանջուկիչը, սակայն Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտե Չաչիչը վերջնական կազմի հետ կապված որոշում դեռ չունի:

Խորվաթիա - Պորտուգալի հանդիպումը տեղի կունենա հունիսի 25-ին Լանսում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով